Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Հայտնի են մաշկը վնասող մթերքները. 1in.am

Հայտնի են մաշկը վնասող մթերքները. 1in.am

Բրիտանացի մաշկաբան և առողջ սննդակարգի մասնագետ Կարեն Ֆիշերը նշել է այն մթերքները, որոնցից հարկավոր է խուսափել, եթե ցանկանում եք մաշկը երիտասարդ և առողջ պահել, գրում է Kedem.ru-ն:

 

Բոլորին հայտնի է, որ գեղեցիկ մաշկի գլխավոր թշնամիները հագեցած ճարպերն են, շաքարը, ալկոհոլը, սակայն այս խմբի որոշ մթերքներ հատկապես վնասակար են: Օրինակ, քաղցր բրինձը, որի մեջ պարունակող նյութերը չորացնում են մաշկը և կնճիռների առաջացման պատճառ դառնում:

 

Բոլոր պանիրներից ամենվտանգավորները երկնագույն բորբոսով պանիրներն են: Դրանք օմեգա-6 ճարպեր են պարունակում, որոնք բորբոքումներ և ցան են առաջացնում:

 

Ինչքան էլ որ համեղ լինի ձմերուկը, չի կարելի այն չարաշահել: Դրա մեջ պարունակվող միացությունները մաշկային ճարպ են առաջացնում, որով լցվում են մաշկի ծակոտիները: Նույնը վերաբերում է շաքար պարունակող պատրաստի նախաճաշերին:

 

Մաշկի համար ամենավտանգավորները ալկոհոլային խմիչքներն են՝ քաղցր կոկտեյլները և լիկյորները: Դրանց չարաշահումը մաշկի կարմրություն և չարություն է առաջացնում, աչքերիվտակ մուգ շրջանակներ և կնճիռներ են հայտնվում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kogalitsa.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ